Տաշիր քաղաքում խոշոր կարկուտը մեծ վնասներ է պատճառել

Այսօր՝ հունիսի 10-ին, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում:

Տաշիր քաղաքում հավի ձվի չափ կարկուտը մեծ վնասներ է պատճառել գյուղատնտեսությանը:

Կարկուտը տեղացել է 17:03-ին և 19:40–ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժած քաղաքացիները սպասում են, որպեսզի ժամանեն Լոռու մարզպետարանից ու Տաշիրի քաղաքապետարանից, հույսով, որ նրանք օգնության ձեռք կմեկնեն իրենց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.