Չէի պատկերացնի, որ իմ երեխու տարիքի մեկը մեզ հետ կխոսի քմծիծաղով եւ մուննաթով. զոհված կապիտանի հայր

Մեր խնդիրը մեկն է, բոլոր մեղավորները, սկսած առաջին դեմքից, որոնք կապ ունեն մեր որդիների զոհվելու հետ, պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

Նա նշեց, որ իրենց շարժումը սկսվել է ապրիլի 21-ից, երբ մի խումբ ծնողներով հավաքվեցին և Ազատության հրապարակում տեղադրեցին։ վրան և այդ օրվանից սկսվեց շարժումը։ Իսկ շարժման համար հիմքը հանդիսացավ ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «պատերազմում կարող էր լինել նույն արդյունքը, սակայն միայն առանց զոհերի»։
«Դա ինքնախոստովանական ցուցմունք է։ Այդ հայտարարությունից հետո ծնողները միավորվեցին և պահանջեցին, որ գլխավոր մեղավորը որպես մեղադրյալ ներգավվի և ձերբակալվի, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Արա Ռոստոմյանը։

Նրա խոսքով՝ իրենց շարժման ընթացքում գրանցված հաջողությունն այն է, որ իրենց զոհված որդիներին տուժող են ճանաչել, իսկ ծնողներին՝ տուժողի իրավահաջորդ։

«Դատախազությունը նաև փաստել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների կողմից է տեղի ունեցել այդ ամենը։ Այսինքն՝ նաև դատախազությունն է փաստել, որ ՀՀ-ում կան պաշտոնյաներ, որոնք մեր որդիների զոհվելու պատճառ են դարձել»,- ընդգծեց Արա Ռոստոմյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը մերժվել է և գործը տեղից-տեղ են տեղափոխում։ «Սկզբից հակակոռուպցիոն կոմիտեում էր, հետո՝ քննչական կոմիտեում։ Մենք այդ կառույցներից որևէ ակնկալիք չունենք, դրա համար միջնորդություն ենք ներկայացրել, որ ՔԿ-ից գործը տեղափոխվի՝ ԱԱԾ, քանի որ բոլոր հիմքերն ունենք ՔԿ-ին չվստահելու»,- ասաց Արա Ռոստոմյանը։

Նա նա հայտարարեց, որ ծնողների շարժումը որոշ լրատվականներ անընդհատ փորձում են կապել քաղաքական տարբեր ուժերի հետ։ «Մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ մեր շարժումը բացառապես իրավական է, մենք քաղաքականություն հետ որևէ առնչություն չունենք։

Կուզեմ պատասխանել լրագրողների կողմից մեզ հաճախակի տրվող նաև այն հարցին՝ եթե ձեր պայքարը քաղաքական չէ, ապա ինչու եք Ֆրանսիայի հրապարակում վրան տեղադրել։ Եթե մինչև ասուլիսի ավարտը Քննչական կոմիտեն գործողություն կատարի և որպես մեղադրյալ ներգրավի երկրի վարչապետին, նրան կալանավորի և հարցաքննի, մինչև մենք հասնենք Ֆրանսիայի հրապարակ՝ այնտեղ վրանն էլ չի լինի»,- ասաց զոհված զինծառայողի հայրը՝ հավելելով, որ այլևս չեն անդրադառնալու այդ թեմային, քանի որ իրենց պայքարը երբեք քաղաքական չի եղել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.