Միջազգային կառույցները տագնապած ու սարսափած են եղել Քոչարյանի հնարավոր հաղթանակից

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ համակարգի հին աշխատակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Նա աշխատանքի բերումով առնչվել է միջազգային կառույցների եւ եվրոպական երկրների արտաքին գերատեսչությունների հետ եւ ասում է, որ այդ ընթացքում մեծ ուշադրություն կար դեպի Հայաստանը։

Շուրջօրյա ռեժիմով հետաքրքրված են եղել ընտրությունների ելքով՝ տեղեկություններ են խնդրել իրենցից, ուսումնասիրություններ արել եւ չեն թաքցրել իրենց տագնապը՝ կապված ընդդիմության վերելքի եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավի հետ։ Իսկ քարոզարշավի վերջին օրերին կայացած հանրահավաքից, երբ Հանրապետության հրապարակը լեցուն էր, եւ կանխատեսվում էր, որ «Հայաստան» դաշինքը շատ ձայներ է ստանալու, առհասարակ՝ «մեռած էին, թաղած չէին»։

Մեր զրուցակիցը պատմում է, որ երբեք չի մոռանա այն ցնծությունը, որն ապրել են եվրոպական գործընկերները՝ հունիսի 21-ի արդյունքների հրապարակումից հետո։ Նրանք անթաքույց շնորհավորել են իրար, տպավորությունն այնպիսին է եղել, ասես հենց իրենք են հաղթանակ տարել, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.