Հակառակորդի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել հակառակորդի դիպուկահարի կրակոցից մայիսի 28-ին վիրավորված և ավելի ուշ մահացած զինծառայող Դավիթ Վահանի Վարդանյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դավիթ Վահանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,– ասվում է հրամանագրում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.