Իշխան Սաղաթելյանի հայրը պատերազմի օրերին իմ ջոկատում էր, խնդրում էր, ասում էր՝ ինձ թող տուն գնամ, իմ տղաները կգան, բայց ոչ մեկ չեկավ

Այսօր՝ Աժ արտահերթ նիստին, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, անդրադառնալով «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի, ասաց․ «Ձեզ հայտնեմ մի տեղեկություն․ 44-օրյա պատերազմն էր, հոկտեմբերի 20, երբ Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ «Գեղարքունիք» ջոկատ, որի անունն էր Վաչիկ Սաղաթելյան՝ Իշխան Սաղաթելյանի հայրը։

Խնդրում էր, որ՝ ես հիվանդ եմ, ինձ թող տուն գնամ, իմ տղաները կգան ու կմասնակցեն։ Գնաց ու տղաներից ոչ մեկ չեկավ, ու չեմ էլ կարծում, որ գոնե մեկ օր գնացել են 44-օրյա պատերազմի ընթացքում»,- ասաց նա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի կապակցությամբ այսօր ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման լիդերները մի քանի հարյուր համախոհներով Ֆրանսիայի հրապարակից երթ էին նախաձեռնել դեպի ՀՀ ԱԳՆ:

Հասնելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ ընդդիմադիրները հանդիպեցին ոստիկանական պատի՝ չկարողանալով առաջ շարժվել:

ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ նպատակ չունեն շրջափակել ԱԳՆ շենքը, այլ ցանկանում են իրենց ուղերձը հասցնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որը գտնվում է ԱԳՆ շենքում:

Լրագրողների ճշտող հարցին, թե ինչո՞ւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մուտքը դեպի ԱԳՆ չեն խոչընդոտում այնպես, ինչպես, օրինակ, Չերնոգորիայի և Լիտվայի նախագահի դեպքում էր, Սաղաթելյանը նշեց, թե իրենք նպատակ չեն ունեցել, որ ՀՀ ժամանած հյուրերը շենք չմտնեն, այլ այդ անձանց մոտ գտնվելն է նպատակը և իրենց դիրքորոշումը արտահայտելը:

Լրագրողներից մեկին ճշտող հարցին՝ արդյոք Լավրովի պարագայում որևէ կաշկանդվածություն կա՞, թե՞ ոչ, քանի որ մինչ այս ՀՀ ժամանած պատվիրակություններին մոտենալու ակցիաները ավելի բուռն էին, Սաղաթելյանը փոքր-ինչ լրագրողի հարցից բորբոքվեց՝ նշելով. «Ես հասկանում եմ՝ դուք հարցը ուր եք տանում, ինչ եք ասում: Քանի կա, ասում էիք՝ Ռուսաստանից որևէ մեկը գա, ռիսկ չենք անելու գնանք, ասելիք ասենք, բայց այսօր երեկոյան համեմատեք, տեսեք՝ մենք խնդիր ունենք խոսքը տեղ հասցնելու, թե ոչ»:

ՀՀ գլխավոր դատախազության դիմացից ընդդիմադիրները կրկին շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ այսօր՝ 19:30, հերթական հանրահավաքն են նախաձեռնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.