Սպանվել է 44-օրյա պատերազմի 27-ամյա մասնակիցը․ մանրամասներ միջադեպից

Հունիսի 7-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում տեղի ունեցած կրակոցներից մահացած 27-ամյա Սմբատ Դավոյանը Տաշիր համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ՝ օպերատորն էր, 44-օրյա պատերազմի մասնակից: Նա տեղեկությունների համաձայն, պատահականության զոհ է դարձել եւ չի եղել միջադեպի անմիջական մասնակից: Այս մասին գրում է aravot.am-ը։

Բանն այն է, որ վիճաբանության բուն մասնակիցները վեճին իրենց աջակցելու համար կանչել են հարազատ-ընկերներին: Սմբատ Դավոյանը դեպքի վայր է գնացել բարեկամի կանչով ու ոչ մի մասնակցություն չի ունեցել: Բորիս Վանյանը, որն այս վիճաբանության դեպքով դանակահարվել է, ինքն է դանակի հարվածներ ստանալուց հետո հրազենից կրակել, արդյունքում հրազենային վիրավորումից Տաշիր Բ/կ-ում գիտակցության չգալով՝ մահացել է Սմբատ Դավոյանը: Սպանված երիտասարդը, ըստ գործընկերների, բնորոշվում էր խորաթափանց, համեստ արհեստավարժ, պարտականությունների նկատմամբ բարձր պատասխանատվություն ունեցող, խելացի, շատ հանգիստ բնավորություն ունեցող անձնավորություն, երբեք չէր վիճաբանում։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Աղբյուրը՝Aravot

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.