«Հերոս տղերքի մասունքների նկարները նախարարի սենյակի հատակին շաղ տաս, էս աստիճան թքել բարոյականության երեսին». Ստյոպա Սաֆարյան

Հերոս տղերքի մասունքների նկարները տանես, նախարարի սենյակում հատակին շաղ տա՞ս:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի, Քրիստինե Վարդանյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք ներս խուժելուն։

«Բա նմաններն արժանի՞ էին նման թանկ կյանքերին, բա նմաններին դաստիարակողները համարելո՞ւ են, որ սերունդ են ետ գցել: Նրանք չե՞ն ամաչելու փողոց դուրս գալիս: Լավ, էս աստիճանի թքել արյուն թափած մարդկանց ու հանրային բարոյականության երեսի՞ն»,- նկատել է Սաֆարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ժամեր առաջ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ներս են խուժել Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք։ Վերջիններս, չենթարկվելով շենքում անվտանգության ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, նրանց խնդրանք-հորդորներին, անցնել էին անվտանգության երկաթե ձողերի տակով, շարժվել դեպի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, մտել նիստերի դահլիճ և վիրավորել նախարարին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.