«Խուլիգանական պահվածք դրսևորած պատգամավորների պահվածքը պարսավանքի է արժանի, իսկ նրանց տեղը միանշանակ փողոցն է». Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Պատգամավորական մանդատը տրվում է ժողովրդի շահերին ծառայելու համար, այլ ոչ թե փողոցային խուլիգանի նման պետական կառույցներ ներխուժելու, աշխատանքը խաթարելու ու առավել ևս պատերազմի զոհերի լուսանկարները գետնին շպրտելու համար:
Անշուշտ, փոքրիկ ցանկության դեպքում պատգամավորներին կտրվեր ցանկացած պետական պաշտոնյայի, այդ թվում նաև առողջապահության նախարարի հետ հանդիպման հնարավորություն:
Սակայն ակնհայտ է, որ առողջապահության նախարարություն ներխուժած պատգամավորներին դա չէր հետաքրքրում, վերջիններիս նպատակը շոու սարքելն էր` այդ թվում պատերազմի զոհերի նկարները գետնին շաղ տալով:
Խուլիգանական պահվածք դրսևորած պատգամավորների պահվածքը պարսավանքի է արժանի, իսկ նրանց տեղը միանշանակ փողոցն է: