Իշխան, վախեցիր շեֆիդ դատավճռից։ Խոստովանիր որ փողերը քամուն տվեցիր ,ու ոչնչի չհասար. Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը գրում է.

Այ Իշխան,վատություն անելու համար խելքդ քոնը չի։

Թոշակառու մարդ եմ,ինձ նման շատերը,ամբողջ օրը տանն ենք,զբաղվում էինք էլի։
Ինչո՞ւ երթեր չեք կազմակերպում,շենքեր չեք շրջափակում,ծեծ չեք ուտում։Մենք էլ հաճույքով նայում էինք ու ծիծաղում,իսկ բժիշկ Աշոտյանը լավ գիտի,որ մեր նման մարդկանց համար ինչքան կարևոր է ծիծաղն ու ուրախությունը։
Գյոզալ հրապարակը դարձրել եք Անժելայի բեսեդկան՝մամուլի ասուլիս,քննարկում ու չգիտեմ եսիմինչ։ Որ մի կարգին խելահաս բանախոս ունենայիք՝ուրիշ բան,բամբասելուց եւ հայհոյելուց էն կողմ չեն գնում։
Իշխան,արի քարը փեշիցդ թափի,խոստովանի,որ շեֆիդ փողերը քամուն տվեցիր ու ոչնչի չհասաք։
«Անաղուհաց» ու «երախտամոռ» ժողովուրդ ենք։

Վախեցիր,շեֆիդ դատավճռից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.