«Բա ինձ հետաքրքիրա, կուզի թող իրան ծախի․․․»․ Քոչարյանը Իշխան Սաղաթելյանից հետ է պահանջելու ծախսած փողերը

Այլևս կասկած չկա, որ փողոցում հայտնված ընդդիմությունը իր իսկ փորած փոսում է հայտնվել, կասկած չկա։ Հանրահավաքները գնալով էլ ավելի սակավաթիվ են դառնում ու հազվադեպ, վերջին անգամ հանրահավաք են արել հունիսի 6-ին, իսկ մյուսը լինելու է հունիսի 9-ին։

Հիմա ընդդիմադիրները մտածում են, թե ինչպես արդարացնել իրենց ձախողած շարժումն ու ում վրա բարդեն մեղքը։

Բայց կան մարդիկ, ովքեր նաև մտածում են, որ պետք է վերադարձնեն 1,5 ամսվա ընթացքում ծախսած փողերը։ Եվ հենց դրա մասին է մտածում Ռոբերտ Քոչարյանը, ով այս թեմայով ննարկումների ժամանակ հայտարարել է, որ ձախողելու դեպքում վերջին կոպեկն անգա պետք է վերադարձնի Իշխան Սաղաթելյանը։

«Բա ինձ հետաքրքիր է, Իշխանը մեծ-մեծ խոսում էր, թե էսա 150,000 մարդ կհանի փողոց, երկիր շուռ կտա, իշխանություն կվերցնենք․․․ Տակ տվեց, հիմա էդ ծախսած փողերը որտեղից ուզում է թող տա, կուզի թող իրան ծախի»,- ասել է Քոչարյանը Իշխան Սաղաթելյանի մասին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.