Ոստիկանները փայլուն են գործում, շնորհակալ եմ նրանց․ զարմանում եմ իրենց ամուր ու պինդ նյարդերի վրա. Անահիտ Ավանեսյան

Հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպից հտո բոլոր քաղաքացիները, ոստիկանները ստացել են համապատասխան բուժօգնություն, նրանց մոտ 70%-ը առավոտյան արդեն դուրս է գրվել, ունեցել ենք ստացիոներ բժշկական օգնության կարիք ունեցողներ, որոնք ևս դուրս են գրվել։ Այս մասին այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ոստիկանների և քաղաքացիների միջև օրեր առաջ եղած բախումների հետևանով վնասվածքներ ստացածների առողջական վիճակին, ասաց Առողջապահոթյան նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կա մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, հիմա նրա առողջական վիճակը այս պահին բավարար է, նորմալ ընթացքի եջ է եւ հույս ունենք, մոտակա օրերին եւս դուրս կգրվի։ Ստացած վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել, նաև ոստիկանների դեպքում։ Գնահատելը, թե ինչի հետևանքով են եղել ստացված վնասվածքները, մեր հետազոտության շրջանակներում չէ»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք մուրճի հարվածից վնասվածք ստացող եղել է, քանի որ տեսանյութերից մեկում երեւում էր, որ ցուցարարներից մեկը մուրճ ուներ ձեռքին, նախարարն ասաց, որ նման տեղեկատվություն չունի:

Լրագրողների հարցին՝ ինչպես է գնահատում ոստիկանների գործողություներն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ, Ավանեսյանը ասաց․ «Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականցանում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»։

Ավանեսյանը նշեց, որ իր համար անընդունելի է կառավարական շենքեր մտնելու ընդդիմադիրների մղումները. «Ցանկացած անձ, ով իրականցնում է ոչ իրավաչափ գործողություն, պետք է պատրաստ լինի, որ նրա նկատմամբ համաչափ զսպման միջոցներ կկիրառվեն»,-ասաց նախարարը։

Լրագրողների Ավանեսյանին հիշեցրին 2018թ-ին Ռադիոտուն մտնելու դեպքերը, ինչին ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Կադրերը, որ նայեք,համեմատեք, կտեսնեք, որ միմյանց հետ որևէ առնչություն չունեն, վստահ եմ՝ շատ լավ տեսել եք տարբերությունը»։

Հարցին՝ ունի՞ կաշկանդվածություն Արցախի կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Այո, ես պետական ծառայող եմ և ընդհանուր առմամբ կաշկանդավածություն ունեմ իմ գործունեության մեջ օրենքով գործելու»։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հենց ԵՄ գրասեն յակի դիմաց, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Պաշտոնական տվյալներով վնասված է ստացել 60 անձ, որից 39-ը՝ ոստիկան: Ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.