«Քո դուխը ցույց տալու ևս մեկ հնարավորություն է ստեղծվել՝թե տղա ես,կազմակերպիր».Լյովա Եղիազարյանը Իշխան Սաղաթելյանին

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Իշխան,մի քանի օր առաջ խրախճանք էիք կազմակերպել Չեռնոգորիայի նախագահի այցը խանգարելու ձեր փորձերի համար։
Մի քեֆ,մի ուրախություն էիք կազմակերպել,որ հնարավոր չեղավ Կառավարության գլխավոր մուտքի մոտ նրան դիմավորել և հեգնում էիք,թե նրան դիմավորել են նկուղային մուտքերով։

Չէիք ալարել հորդառատ անձրևի տակ վուվուզելներով մի քանի տասնյակ ջահելներ էիք ուղարկել Մատենադարանի մոտ՝խանգարելու նրա այցը։
Իշխան,Հայաստան է եկել Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վոլոդինը;

Ամեն օր խորոզլամիշ ես լինում,քեզ դուխով տղա ես համարում,ոստիկանի ես հարվածում,չես վախենում կալանավորվելուց;
Քո դուխը ցույց տալու ևս մեկ հնարավորություն է ստեղծվել՝թե տղա ես,կազմակերպիր անել նույն բանը Վոլոդինի այցի ժամանակ,ինչ որ արեցիր Չեռնոգորիայի նախագահի այցի դեպքում։
Դե քեզ տեսնեք,ընկեր դաշնակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.