Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա, ավարտված է. Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ընդդիմությունը «չի հանձնվում»…
Ընդդիմությունը «չի հանձնվում» սեփական մեդիափուչիկի պայթյունից առաջացած ալիքին։

Ընդդիմությունը «չհանձնվելով» շարունակում է մոլորեցնել իր հետևորդներին կեղծ և աննպատակ օրակարգերով:

Ընդդիմությունը «չի հանձնվում» իր սեփական վախերին՝ դուրս գալու իր սեփական թակարդից։

Ընդդիմությունը չգիտի ինչպես «գնալ տուն», որ փրկի սեփական դեմքը։

Ընդդիմությունը չգիտի՝ ինչպես արդարացնել սեփական «գոյությունը», որն իրականում չկա, ավարտված է։

Հ.Գ. միակ հարցը մնում է, թե ինչու են մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը անհարմարություններ զգում «չեղած» ընդդիմության պատճառով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.