Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար

Ծ«Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու՝ հնարավոր չէ հասնել կարգավորման»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությո՞ւնն է նկատի ունեցել, երբ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։

Կլաարը նաև նշել է. «Կարծում եմ՝ ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, կողմերից մեկն են և պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա»:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է՝ չի տեսնում կարգավորման հասնելու տարբերակ՝ առանց արցախցիների կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու։

Կլաարը նշել է՝ Երևանից և Բաքվից ստացվող ուղերձները դրական են, և համոզմունք է հայտնել, որ Բրյուսելում կայացած հանդիպումը որոշակի արդյունքներ է տվել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.