«Ամենաողբերգականն այն է, որ սրանք վաղը սերունդ են դաստիարակելու, սոսկալի է». Էմմա Պալյանը՝ Աննա Մկրտչյանի մասին

«Այսօր աչքովս ընկավ ՊՈՒ պատգամավոր, Քասախ համայնքը թալանող Արա Մկրտչյանի դստեր՝ Աննա Մկրտչյանի երեկվա «ելույթ»-ը, որը նվիրված էր հիմնականում ՀՀ ոստիկաններին։

Անկեղծ անդրադառնալու ցանկություն բացարձակ չունեի, բայց դրա խոսույթը զզվանք առաջացրեց»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ նշելով, որ ահա թե որն է պատճառներից մեկը, որ մոտ 2 ամիս է, ինչ 2 ընդդիմադիր ուժերն՝ իրենց «ուժեղ» առաջնորդներով հանդերձ, չեն կարողանում ոտքի հանել 4000-ից ավելի մարդու, ամենայն հարգանքով այդ 4000 քաղաքացիների նկատմամբ:

«Ես, որպես ՀՀ քաղաքացի, ոչ որպես պատգամավոր, այդ աղջկա բառապաշարի պատճառով միայն, չէի ուզենա անգամ մեկ անգամ անցնել Ֆրանսիայի հրապարակի կողքով, ինչքան էլ ընդդիմադիր հայացքներ ունենայի… ու այսօր այդ աննաներն են խոսում հայկականությունից, պետականությունից… ախր դուք մենակ ձեր խոսույթով ապացուցում եք, որ էնքան հեռու եք այդ ամենից, ուր մնաց ձեր կատարած քայլերով…ամենաողբերգականն այն է, որ սրանք վաղը սերունդ են դաստիարակելու, սոսկալի է»,-եզրափակել է նա:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.