Չարժե ցուցարարներին բախման տանել, հետո լեղաճաք ընկնել ոստիկանների ու ցուցարարների արանքն ու խնդրել՝ դիստանցիա պահել. Բարսեղյան

Գյումրու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում ադրադարձել է նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին.

«Պարոնայք քաղաքական ականավոր եւ անկրկնելի առաջնորդներ, չարժե ցուցարարներին բախման տանել ոստիկանների դեմ, հետո լեղաճաք ընկնել ոստիկանների ու ցուցարարների արանքն ու խնդրել՝ դիստանցիա պահել։
Ողջամտությունը հուշում է, որ կամ միշտ պիտի ամեն ինչ անել դիստանցիա պահելու համար, կամ վերջում չարժե կապտած աղաչել, որ իրարից հեռու մնան։ Ողջամտությունը շռայլություն է, գոնե հաշվենկատությամբ կառաջնորդվեիք»,- գրել է Բարսեղյանը ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.