«Ու՞մ առաջադրանքն էր կատարում Իշխանը և ի՞նչ խնդիր լուծում ոստիկանների վրա քարեր նետելու օպերացիան իրականացնելիս». Դավոյան

Սաղաթելյան Իշխանն ու մնացած արկածախնդիրները պատասխանատվություն են կրում երեկվա բախման համար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Այսպես է լինում, երբ քո ուժերից վեր ծանրություն ես ուզում բարձրացնել, երբ քեզ շրջապատող ռևանշիստներին ու քեզ համոզում ես, որ հեղափոխությունը գրպանումդ է, բայց անելանելի իրավիճակում հայտնվելով, բախումներ հրահրելն ու մարդկանց անօրինական գործողությունների դրդելը համարում ես փրկօղակ։

Կարևոր է հասկանալ, ու՞մ առաջադրանքն էր կատարում Իշխանը և ի՞նչ խնդիր էր լուծում ոստիկանների վրա քարեր նետելու ռազմական օպերացիան իրականացնելիս, եթե դա իր վաղեմի երազանքն էր, ապա դա էլ պետք է հասկանալ։

Այսպես է լինում, երբ 44-օրյայի առաջնագծից փախածներ հայտնվում են Երևանի կենտրոնում»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմության երեկվա հրավիրած արտահերթ նիստը տեղի չէր ունեցել. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չէր ապահովվել:

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված էր հանրահավաք, այնտեղից էլ՝ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն:

Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել: Տուժել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ:

ՀՀ առողջապահության նախարարության վերջին տվյալներով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.