«Երևանը ձեր հոր դուքյանը չէ, սա պիտի ստանա հստակ քրեաիրավական գնահատական».Վահագն Ալեքսանյան

Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Վաղուց է ակնհայտ, որ գործ ունենք քաղաքական ուժ ներկայացող խուլիգանական բանդայի հետ, որը հասել է լկտիության այն աստիճանին, որ ոստիկաններին գանգուղեղային վնասվածքներ է պատճառում, քարեր նետում ոստիկանների ուղղությամբ, հարվածում, հայհոյում։

Սա պիտի ստանա հստակ քրեաիրավական գնահատական։ Երևանը ձեր հոր դուքյանը չի, որ օրը ցերեկով մարդկանց տեռորի ենթարկեք, կյանքի ու առողջության հետ խաղ խաղաք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.