Չեմ պատրաստվում մասնակցել ընդդիմության արտահերթ նիստին, օրակարգը պետք է ձևավորված լիներ խորհրդարանում, այլ ոչ թե քյաբաբնոցում․ ՔՊ պատգամավոր

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այսօր հրավիրել են արտահերթ նիստ օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։ Նիստը մեկնարկեց ժամը 16։00, սակայն քվորում չլինելու պատճառով չշարունակվեց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ պատգամավորների 50 տոկոսի ներկայությունն է անհրաժեշտ արտահերթ նիստ գումարելու համար։

Մեր հարցին՝ ակնկալու՞մ եք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներն այնուամենայնիվ կներկայանան՝ ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց՝ ես իրենցին ոչինչ չեմ ակնկալում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին ընդգծել էր, որ գրանցվել է ընդամենը 33 պատգամավոր, քվորում չկա․ «Գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի քան 4 ժամ»,-նշել էր նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի մեկնարկին ընդգծել էր, որ գրանցվել է ընդամենը 33 պատգամավոր, քվորում չկա․ «Գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի քան 4 ժամ»,-նշել էր նա։

Մենք կապ հաստատեցինք նաև ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ՝ ճշտելու արդյոք իշխանական պատգամավորները ներկայանալու են ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին, որին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․

«Անձամբ ես տեղյակ չեմ, բայց ես չեմ պատրաստվում գնալ այդ նիստին՝ մասնակցել, որի օրակարգը պետք է ձևավորված լիներ խորհրդարանում, այլ ոչ թե քյաբաբնոցում»։

Նշենք, որ ընդդիմությունը նաև հանրահավաք է կազմակերպել, և այս պահին ըննդիմադիրները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ քայլերթով շարժվում են դեպի կառավարության շենք՝ ներկայացնելու իրենց անելիքները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.