Մահացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը

Մահացել է «Դիպված» հաղորդաշարի հեղինակ ու վարող Զավեն Հարությունյանը։ Այս մասին հայտնել է Հարությունյանի որդին՝ Հրանտ Հարությունյանը։

Զավեն Հարությունյանը ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 29–ին, Երևանում։ 1969-74 թվականներին սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական բաժնում: 1960թ-ից պարբերաբար ներգրավվել է հայկական հեռուստատեսության տարբեր ծրագրերում, դերակատարումներով մասնակցել մանկական ներկայացումներին, վարել է «Պատանի լենինյան» հեռուստահանդեսը, «ABC» երիտասարդական, «Ֆրանսերենի հեռուստադպրոց» հաղորդաշարերը:

2002թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Ակնթարթ» ծրագիրը:

2003թ-ից «Կենտրոն» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Դիպված» հաղորդաշարը:

Զավեն Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, «Եդեմ» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ հունիսի 4-ին՝ ժամը 13:00-ին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.