Երեւանում հերթական աղբամանն է այրվել. 3 ամսում 417 աղբաման է վնասվել մայրաքաղաքում

Երեւանում հերթական աղբամանն է այրվել, եւ կրկին հայտնի չէ՝ դիտավորությո՞ւն է, թե՞ պատահականություն: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Դավթաշեն վարչական շրջանի 1 թաղամասի 3-րդ շենքի դիմաց:

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվեց, թե այս տարի աղբամանի այրման կամ վնասման ընդհանուր քանի՞ դեպք է արձանագրվել մայրաքաղաքում:

Քաղաքապետարանի լրատվական վարչությունից մեզ հայտնեցին, որ սույն թվականի մարտի սկզբից մինչեւ հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 417 աղբաման է վնասվել, որից 347-ը նորոգման արդյունքում նորից գործածվում են: 70 աղբաման էլ դարձել է ոչ պիտանի (այսինքն՝ կա՛մ այրվել են, կա՛մ էլ այնպես վնասվել, որ նորոգման ենթակա չեն եղել):

Լրատվական վարչությունից նաեւ փոխանցեցին, որ ընդդիմության հավաքների և երթերի հետեւանքով էլ ընդհանուր 6 աղբամանի վնասման դեպք է արձանագրվել, սակայն դրանք հնարավոր է եղել վերականգնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.