Դատարանը մերժեց ազատ արձակել Գյումրիի միջադեպի գործով կալանավորվածներին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Գյումրիում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Գևորգ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք էր տեղի ունեցել, նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն էր եղել. մասնավորապես 74, 56, 72 և 84 տարեկան տղամարդիկ ընդդիմության կոչերի վերաբերյալ իրենց անհամաձայնություն հայտնելու համար ծեծի էին ենթարկվել երիտասարդների կողմից ։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով մեղադրյալներ են համարվում Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Հոսիեկ Սարկիսյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը և Վելիխան Խլղաթյանը։Այսօր կայացել է դատական առաջին նիստը, որի ընթացքում դատարանը, դատաքննության նախապատրաստման փուլում, քննարկել է կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցը վերահաստատելու կամ փոխելու։

Քիչ առաջ դատարանը հրապարակել է որոշումը՝ անփոփոխ թողնելով նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.