Արդեն կապիկություն են անում․․․ մեկա բան չեն կարա փոխեն»․ Վանեցյանը՝ դաշնակցականների գործողությունների մասին

Ավելի վաղ հայտնեցինք, որ Իշխան Սաղաթելյանը հունիսի 3-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրել, իսկ այդ ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լինելու են ԱԺ-ում, իրենց իսկ հրավիրած արտահերթ նիստին։ Ի դեպ, ընդդիմադիրների հրավիրած ԱԺ արտահերթ նիստին չի մասնակցելու Արթուր Վանեցյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փողոցում իշխանափոխության անհաջող փորձեր անող ընդդիմության առաջնորդների միջև կան խորը հակասություններ։ Շատ ժամանակ վերջիններիս քննարկումները ավարտվում են լեզվակռիվներով ու փոխադարձ վիրավորանքներով։

Պատիվ ունեմ դաշինքից մեր հավաստի աղբյուրը հայտնեց, որ հարցին, թե ինչու չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին, Վանեցյանը պատասխանել է․

«Մասնակցեմ, ինչ անեմ ․․․ մեկա բան չեն կարա փոխեն․․․ Իշխանը սաղ տակա տվել, արդեն կապիկություն են անում․․․ »։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.