44-օրյա պատերազմը չի ավարտվել․ Թշնամու ռազմական բազան, պարզապես, տեղափոխվել է Ֆրանսիայի հրապարակ. Զոյա Թադևոսյան

Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

44-օրյա պատերազմը չի ավարտվել: Թշնամու ռազմական բազան, պարզապես, տեղափոխվել է

Ֆրանսիայի հրապարակ: Ինչո՞ւ հենց Ֆրանսիայի: Բարբարոս-գրպանամետները անհաշտ են քաղաքակրթության հետ:

Վիկտոր Հյուգոյին հիշեցի. «այստեղով թուրքն է անցել»:

Գրպանամետ հրեշները անհաշտ են նաև Խաղաղության հետ: Պատերազմն է նրանց սնում, Խաղաղության օրակարգը նրանց գոյության ահեղ սպառնալիքն է: Պատերազմի սպառնալիքով, Թուրքիայի դրոշ վառելով՝ գոնե վերջին 30 տարվա ընթացքում օր ու գիշեր Հայաստանը հեռացրել են այդ երանելի Խաղաղությունից:

30 տարվա ընթացքում 30. 000 հայորդի է զոհվել: Նրանց սևազգեստ մայրերն ու սիրելիները մխիթարվել, սփոփվել են, որ իրենց զավակները հերոսաբար ընկել են հանուն հայրենիքի:

Անմեղ զոհեր, անավարտ կյանքեր…30. 000 ծանր մեղք, որը ազգուրաց հրեշների խղճին է (իհարկե, նմանները հազիվ թե տեղյակ են խղճից):

Չեն հագենում բարբարոս-գրպանամետները: Նոր օրակարգ. փողոցից դեպի խորհրդարան: Ամեն կերպ փորձում են տապալել Խաղաղության օրակարգը:

Նայեք դրանց դեմքերին, հերթով, մարդ չեք գտնի, գեթ մեկ Homo sapiens չեք տեսնի: Դեմքներին դաջված է ոխակալ և խորամանկ «մահ կամ ազատությունը»: Մահ բոլորին, ազատություն՝ իրենց:

❗️Ազատություն և Խաղաղություն Հայաստանիս, մահ ու տառապանք երկրիս բոլոր ոսոխներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.