«30 տարի դրոշ վառեցին, իբրև հայրենիք էին փրկում, հիմա էլ դրոշ են տնկում, որոշել են այդպես փրկել».Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ինչքան քաղաքը պարալիզացրիք, այնքան էլ երկիրը կփրկեք։
30 տարի դրոշ վառեցին, իբրև հայրենիք էին փրկում, հիմա էլ դրոշ են տնկում, որոշել են այդպես փրկել։
20 տարի Արցախի հարցը դրոշակ սարքեցին իշխանությունը պահելու համար, հիմա դրոշակ են սարքել, որպեսզի գան իշխանության։

20 և ավելի տարի բանակ թալանեցին, հիմա խոսում են թալանը վերադարձնելուց։ Եթե խոսում են թալան վերադարձնելուց, հաստատում են, որ թալան եղել է։ Իսկ հետաքրքիր է, ու՞մ թալանածն եք վերադարձնելու, Սեյրան Օհանյանից՞, ում ապօրինի գույքը բռնագանձելու գործը քննվում է դատարանում, թե՞ Քոչարյան Ռոբերտից, ում նույն Վանեցյան Արթուրը մեղադրում էր «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ձեռք բերելու համար։

Եվ այս նույն մարդիկ իշխանությանը մեղադրում էին պոպուլիզմի մեջ, Սերժ Սարգսյանն էլ մուրճը ձեռքն առած լուրջ դեմքով ապակի էր կոտրում։
Իշխանության ներկայացուցիչներին «քայլածներ» էին անվանում, սակայն մեկ ամսից ավել է, ինչ այլ բան չեն անում, քայլում ու քայլում են։

Փողոցներում գոռում են զարթնիր, իբրև թե քնած մարդ կա, այնինչ բոլորն էլ արթուն են, ու լավ են հասկանում, թե ինչ է կատարվել նախորդ 30 տարում և ինչ է կատարվում հիմա։

Իսկ իրականում քնածը հենց իրենք են, դեռ չեն գիտակցում, որ այլևս անհնար է կեղծ թեզերով, ստերով ու «վաղը վճռական օր է լինեու» խոստումներով հանրությանը բթացնել ու հաջողություններ գրանցել։ Հանրությունը դրա պատասխաննել է տվել, ապացույցը մոտ 2000 հոգանոց հանրահավաքներն են։

Հիմա հայտնվել են իրենց իսկ ստերի ճիրաններում

* ԵՊՀ ուսանողների 85%-միացել է դասադուլին։
* Երևան քաղաքը պարալիզացված է
* Կառավարության շենքը շրջապատված է
* «Դիմադրություն» շարժումը բացառիկ է իր ծավալներով ու շերտերով:
* «Հայաստանում երկիշխանություն է», հետո էլ հայտարարեցին թե «Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այլևս չունի իշխանություն», իսկ ավել ուշ ասեցին «գործող իշխանությունը պետք է հասկանա, որ ժամանակավոր է»։
Իրականում այս ստերի շարանը կարելի է անվերջ թվարկել։
Իսկ հիմա գնալով մոտենում է եփած սեփական «բորշչը» ուտելու ժամանակը։ Բայց մեծ հարց է, կհաջողվի մարսել թե ոչ։

Որովհետև այն շատ վաղուց է պատրաստվել , իսկ մեջն ավելացրած ստերի քանակն ու տեսակը անհամար է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.