Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ուներ, հայտնում է ArmSport.am-ը:
81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 354կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ևս 8 ծանրորդ: Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):
Կանանց հավաքականի կազմում էլ 3 մարզուհի է ընդգրկված՝ Իզաբելլա Յալյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):
Հայաստանի թիմից առաջինը պայքարի մեջ է մտել Տոկիոյի oլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յալյանը. նա երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.