Երբ դեռևս սեփական կարծիքը ձևակերպելու անունակ մատաղ սերնդին, երեխաներին այլևս որպես վերջին կրակոցի փամփուշտ ես օգտագործում՝ նշանակում է, որ դու ավարտվել ես իսպառ․ դու արդեն չկաս․ Ստյոպա Սաֆարյան


Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ոչ միայն քաղաքական կամ ցանկացած տեսակի պայքարի պարտվողական ավարտի ու սեփական պարտության հրապարակային խոստովանություն է դառնում, այլ նաև մարդկային բարոյականության կարմիր գծերի անդառնալի հատման անառարկելի փաստ է վավերագրվում այն, երբ դեռևս սեփական կարծիքը ձևակերպելու անունակ մատաղ սերնդին, երեխաներին այլևս որպես վերջին կրակոցի փամփուշտ ես օգտագործում։
Բայց այլևս այնպիսի հոգեվիճակում ես, որ չես էլ հասկանում, որ դու արդեն կրակում ես քո քունքին։

Սա նշանակում է՝ դու ավարտվել ես իսպառ։ Դու արդեն չկաս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.