SOS, փրկեք երեխաներին․ նման ծնողների հետ այդ երեխաների հոգեկան առողջությունն ու ապագան վտանգի տակ է

Միքայել Մութաֆյան ֆեյսբուքյան օգտատերը գրում է․

Կավիճով ասֆալտին Նիկոլ դավաճան գրող մանուկները պետք է հայտնվեն սոցիալական ծառայությունների ուշադրության ներքո։ Նման ծնողների հետ այդ երեխաների հոգեկան առողջությունը և հետևաբար ապագան վտանգի տակ է։
Անհապաղ, պետությունը պարտավոր է դա անել, այդ մարդկանց չարությունը, ներսում կուտակված մաղձը, ուղիղ ազդեցություն է թողնում մանուկների հոգեկան վիճակի վրա։
Իսկ այն պատգամավորը, որը ժպտալով նայում է դեռահասին, որը բարձրախոսով փորձում է ատելությամբ լի քաղաքական ելույթ ունենալ և բացատրում է, որ այս պատերազմը նրանք պետք է հաղթեն, պետք է զրկվի ոչ միայն մանդատից, այլ նրա նկատմամբ դատական կարգով պետք է արգելք սահմանվի զբաղեցնել որևե պաշտոն, որը կարող է ազդել մարդկանց ճակատագրերի վրա։

Չգիտեմ ոնց եք անում, ինչ եք անում, բայց իշխանությունը պարտավոր է այս խնդրին լուծում տալ, թեկուզ օրենսդրական փոփոխություններով։ Սա լուրջ խնդիր է, սա արդեն Իշխան Սաղաթելյան չի, որ էնքան շան տեղ չդնես, մինչև վերջնական խայտառակ լինի ու քոքը մաշվի։ Մի խոսքով` SOS, փրկեք երեխաներին ❗️

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.