Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Նոա» ֆուտբոլային ակադեմիայի 15-ամյա սանը

«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ավտովթարի հետևանքով մահացել է ակադեմիայի 15-ամյա սան Կարեն Խաչատրյանը։

«Խոր ցավով տեղեկացանք, որ անցած գիշեր ծանր ավտովթարի հետևանքով մահացել է սան 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն։
«Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Կարենի ընտանիքին և բոլոր մտերիմներին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 30-ին ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Արամ Բ-ն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ: Վթարի հետևանքով ուղևոր 16-ամյա Կարեն Խ-ն մահացած վիճակում տեղափոխվել էր «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.