Այսօր աշխատավարձ ստանալու օրն է. Քոչարյանի ու Սարգսյանի անձնական օգտագործման պատգամավորները մեկ ամիս թափառել են փողոցներում ու հրապարակներում. Եթե նամուս ունենան,կհրաժարվեն աշխատավարձից․ Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Պատգամավորը,ինչպես ցանկացած աշխատող,աշխատավարձ է ստանում կատարած աշխատանքի համար։
Քոչարյանի ու Սարգսյանի անձնական օգտագործման պատգամավորները մեկ ամիս թափառել են փողոցներում ու հրապարակներում։
Այսօր աշխատավարձ ստանալու օրն է։

Համոզված եմ,որ չի գտնվի մի պատգամավոր,որը կհրաժարվի ստանալ չաշխատած օրերի համար իրենց ռոճիկը։

Եթե Ֆրանսիայի հրապարակում զազրախոսելը,փողոց փակելն ու ասֆալտին նստելը,երթեր կազմակերպելն ու սիգնալ տալը,կառավարության շենք գրավելըն և ոստիկանին հարվածելն ու հայհոյելը մտնում է սրանց աշխատանքի մեջ,ուրեմն արխային կարող են ստանալ։

Ասեմ,որ տրվում է նաև 250 000 դրամ ձեռի ծախսի փող։

Եթե նամուս ունենան,կհրաժարվեն աշխատավարձից։

Եթե ունենան․․․։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.