«Քաղաքական ստորությունը գիտեք որն է, երբ դու ունես պատգամավորական անձեռնմխելիություն ու որոշում ես մի խումբ մարդկանց տանել պետական շենքեր գրավելու». Սամսոնյան

Քաղաքական ստորությունը գիտեք որն է: Երբ դու ունես պատգամավորական անձեռնմխելիություն ու որոշում ես մի խումբ մարդկանց տանել պետական շենքեր գրավելու, ներխուժելու կամ այլ գործողություններ իրականացնելու: Այս մասին գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության ցույցերին:

«Հետո այդ մի խումբ մարդիկ ձերբակալվում են զանգվածային անկարգությունների համար և չի բացառվում, որ դատվեն, իսկ դու հետ ես գնալու պառլամենտ և վայելես քո անձեռնմխելիության մանդատը:

Եվ սա այն դեպքում, երբ դու արդեն համոզված ես նաև, որ իշխանափոխության մի գրամ շանս չկա:

Դե լավ, ամիսը մի երկու անգամ էլ սուր ելույթ կունենաս ամբիոնից, որ այդ մարդկանց հետ անարդար են վարվում, նրանց կհերոսացնես և այդպես օրերը կգլորվեն:

Այն ամենը ինչ պետք է իմանալ խորհրդարանական ընդդիմության`իրենց քաղաքական գործիչ համարող տղաների և աղջիկների մասին»,-գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Դիմադրություն» շարժումը հայտարարել է ՀՀ բոլոր պետական հաստատություններով շրջելու մասին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.