Մի՛ միացեք այն փողոցային թատրոնին, որի միակ նպատակը իրենց nճիրների համար պատասխան տալուց խուսափելն է. Միքայել Միրիջանյան

«Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր Միքայել Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՍԻՐՏ ԹՈՂԵՔ ՁԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երբ 2014 թվականին սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, այն ժամանակ ներկաների համար մի շատ տարօրինակ միտք հայտնեցի, թե սարսափում եմ, որ մի օր հանկարծ ղարաբաղցին չմիանա մեր թշնամու հետ՝ ընդդեմ մեզ։

Ներսում թշնամի բուծելու ու ներսից քոքը մաշեցնելու տեխնալոգիան մարդկությանը հայտնի է դեռևս հանճարեղ Ֆիրդուսու ժամանակներից, բայց շա՜տ ցավալի է, որ մարդկությունը, իմանալով այդ հրեշային հնարքի մասին, նույնիսկ 21-րդ՝ արհեստական բանականության դարում չի կարողանում գտնել դրանից խուսափելու հնարքն ու բանալին։

Հեռավոր անցյալ չգնամ, այդ նույն ինքնակործանման կոդը ներդրվեց Հայաստանում 19-րդ դարում, երբ ստեղծվեց Դաշնակցությունը, 20-րդ դարում էլ ծլեցին բոլշևիկները։ Իսկ ահա 21-րդ լուսավորյալ դարում այդ փշե ժահրադափնիին ուզում են տիրանալ «կյարաբախցիք» (ո՛չ արցախցիք), այն նույն բոլշևիկադաշնակցական ազգադավ կլանի հպատակները։

Խելքի՛ եկեք, դուք ձեր մոռթապաշտ ու ինտրիգան բոսսերի հրահրմամբ կտրում եք այն միակ ճյուղը, որին կառչած կարող եք երբևէ ձեր ազգապահպանական նպատակներին հասնել։ Ձեր ամեն քայլով խորը հիասթափություն եք առաջացնում հայրենակիցների մոտ և հարցականի տակ դնում հետագա կոնֆլիկտների դեպքում նույնպես ազգովի սատար կանգնելու ցանկությունն ու ձգտումը։

Որքան էլ ձեր գլխի մեջ կաթացրել են, թե առանց Արցախի Հայաստան չկա, այնուամենայնիվ, հասկացեք, որ առանց Հայաստանի ընդհանրապես ոչինչ չկա, անգամ Սփյուռք չկա։ Մի՛ թուլացրեք Հայաստանը, մի՛ միացեք այն փողոցային թատրոնին, որի միակ նպատակը իրենց ոճիրների համար պատասխան տալուց խուսափելն է։

Մի՛ ուրացեք բացահայտ ճշմարտությունը, որ հայաստանցին ամեն ինչ արել և անում է հարազատ Արցախը փրկելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.