«Հիմա էդ ***-ի տղեն ոնց ուզում է, թող տակից դուրս գա․․․»․ Սերժ Սարգսյանը նորից հայհոյել է Իշխան Սաղաթելյանին

Դեռ վաղուց էինք հայտնել, որ Երևանի փողոցներում իշխանափոխության պահանջներով բողոքի ակցիաների կազմակերպիչների միջև կան խիստ տարաձայնություններ։ Բանը նրանումն է, որ Իշխան Սաղաթելյանն այս ընթացքում փորձելով իր բուռը հավաքել բոլորին ու դառնալ ընդդիմության առաջնորդը, մյուս ընդդիմադիր գործընկերներին լարել է իր դեմ։

Պատահական չէր, որ Վանեցյանն ու Աշոտյանը մեկնեցին Հայաստանից, խուսափելով պատասխանատվություն ստանձնել Իշխան Սաղաթելյանի հրահրած գործողությունների համար։ Ի դեպ, երկրից մեկնելու մասին Աշոտյանի գրառման մեջ անգամ ակնարկ կար։

«Բոլոր նրանց, ում իմ ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս։ Ձեզ տեսնեմ»,-գրել էր Աշոտյանը։

Ի դեպ, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, օրերս այս թեմայով քննարկումների ժամանակ Սերժ Սարգսյանը յուրայինների մոտ նորից հայհոյել է Իշխան Սաղաթելյանին։

«Գիտեր ինքն է որ կա, հիմա էդ ***-ի տղեն ոնց ուզում է, թող տակից դուրս գա․․․ տեսնեմ ինչ է անելու»-, ասել է Սերժ Սարգսյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.