«Ի՞նչ գործ ունի ակցիաներին անչափահասը».Վարդան Մովսիսյան

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ոստիկանության ներկայացուցիչներին տրված պարգևավճարներին, նշեց, որ դա օրենքին համապատասխան գործողություն է:

«Պարգևավճարի հետ միասին ոստիկանի միջին աշխատավարձը կազմում է 215 հազար դրամ: Դա աշխատանքային գործընթաց է, տարվա մեջ կարող են լինել պարգևատրումներ: Ոստիկանները պարգևատրվել են մայիսին, մոտ 2,5 միլիարդ դրամի չափով, պարգևատրվել են ՀՀ ոստիկանության բոլոր աշխատակիցները»,- հայտնեց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ մարզերից այս օրերին ոստիկաններ են բերվում մայրաքաղաք՝ փոխոստիկանապետն ասաց՝ դա արվում է հասարակական կարգը պահելու համար, քանի որ Երևանում ցույցեր են ընթանում:

Դիտարկմանը՝ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում, նույնիսկ անչափահասների նկատմամբ, Մովսիսյանը նշեց՝ դա իրենք (ընդդիմադիրները) են ասում, թե բիրտ ուժ է. «Ոստիկանները մարդկանցը բերման են ենթարկում: Իսկ անչափահասների մասով մի հարց տամ. ի՞նչ գործ ունի այնտեղ անչափահասը: Անչափահասին, ում տեղափոխել էին հիվանդանոց, ոչ մի լուրջ բան չի եղել, ես անձամբ եմ հետաքրքրվել, հիվանդանոցում առաջին օգնություն է ցուցաբերվել: 6 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց և 5 քաղաքացի: Ոստիկաններից մեկի մոտ կա կողերի կոտրվածք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.