«Դե տղա եք, վերցրեք․․․»․ Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը խլել է պարեկի հեռախոսը, դրել է կրծ*երի արանքում․ մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից

Օրերս Գյումրիում միջադեպ է տեղի ունեցել դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի ու պարեկների միջև։
MediaNews-ի հավաստի աղբյուրների տեղեկացնում են, որ Գյումրիում գիշերվա ժամը 2-ի մոտակայքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար պարեկները կանգնեցրել են դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի Mazda մեքենան։ Դերասանուհին եղել է ոչ սթափ վիճակում, չի ներկայացրել փաստաթղթեր ու հրաժարվել է ենթարկվել պարեկների օրինական պահանջներին՝ անվայել խոսքեր ու վիրավորանքներ հնչեցնելով պարեկների հասցեին։ Արդյունքում պարեկները օրենքի սահմաններում ստիպված են եղել բերման ենթարկել դերասանուհուն, սակայն պարեկային ծառայության մեքենայում դերասանուհին շարունակել է դրսևորել ոչ ադեկվատ պահվածք, նա խլել է պարեկներից մեկի հեռախոսը, դրել է զգեստի տակ՝ կրծ*երի արանքում։
«Դե տղա եք, վերցրեք եթե կարաք․․․»,- ասել է դերասանուհին պարեկային ծառայության աշխատակիցներին։
Բաժին բերման ենթարկվելուց հետո պարզվել է, որ դերասանուհին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։