Արթուր Ղազինյանը ունի կողոսկրի ջարդվածք , այդ իսկ պատճառով որոշ ժամանակ ստիպված է մնալ հիվանդանոցում

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստան խմբակցության պատգամովր Արթուր Ղազինյանը գնացել է հիվանդանոց՝ ստուգման: Հիվանդանոցում բժիշկները վերջինիս հայտնել են, որ պատգամավորն ունի կողոսկրի ջարդվածք և հորդորել են որոշ ժամանակ մնալ հիվանդանոցում և բուժում ստանալ: ArmLur.am-ի հետ զրույցում Ղազինյանը հաստատեց, որ հիվանդանոցում է և ունի կողի ջարդվածք:

Նշենք, որ պատգամավոր Ղազինյանը վնասվածք է ստացել երեկ Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել «Դիմադրություն» շարժման անդամները: Նրանք շրջափակել էին Կառավարական 3-րդ մասնաշենք, ցանկանում էին ներս մտնել շենք: Քաշքշուկ և և իրարանցում էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.