Պետական շենքեր ներխուժելու փորձերը ոչ միայն քաղաքականապես են դատապարտելի, այլ նաև քրեական օրենսգրքով․ Տարոն Չախոյան

Շենքեր ներխուժելու փորձերը ոչ միայն քաղաքականապես են դատապարտելի, այլ նաև քրեական օրենսգրքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Տարոն Չախոյանը։ Չախոյանի գրառմա մեջ մասնավորապես ասվում է․

Ցուցարարները նախարարությունների դիմաց իրենց իրականացրած բողոքի ակցիաները հիմնավորում են, թե իբր ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են հանդիպել նախարարներին և հարցեր ուղղել նրանց։

Սակայն Ազգային ժողովի՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հնարավորություն ունեն ոչ միայն նախարարներին, այլ նաև վարչապետ Փաշինյանին ուղղել իրենց հուզող հարցերը։

Այնինչ, ընդդիմադիր պատգամավորները դեռևս մայիսի 4-ին լքեցին Ազգային ժողովի նիստերի դահլիճը՝ Կառավարության անդամներին հարցեր ուղղելու փոխարեն փողոցում բողոքի ակցիաներ սկսելով։

Արդյունքում, իբրև թե նախարարներին հարցեր ուղղելու նպատակով, ընդդիմադիրները պետական շենքեր ներխուժման փորձեր են անում։

Իսկ կեղծ օրակարգով պետական շենքեր ներխուժելու փորձերը ոչ միայն քաղաքականապես են դատապարտելի, այլ նաև քրեական օրենսգրքով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.