«Պատրաստվիր,պատժիդ պահը մոտենում է». Ժիրայր Սեֆիլյանը սպառնո՞ւմ է Փաշինյանին

Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է «Սասնա ծռեր» խմբավորման այն մասնակիցների նկարները ,ովքեր վերջերս ձերբակալվեցին ,և կից գրել .

«Նիկո՛լ, դու ոչնչություն եղել ես, ոչնչություն էլ կմնաս. պահը մոտենում է՝ պատրաստվի՛ր պատիժդ կրելու»։
Armpublic.com-ը ճշտեց որ այս բառերը մեջբերում է ոչ վաղ անցյալում Վարուժան Ավետիսյանի հրապարակային ելույթի տեքստից ։

Այնուամենայնիվ ,եթե հաշվի առնենք «Կրկնում ես ,ուրեմն համաձայն ես» ասույթը ,կարելի է արձանագրել ,որ Սեֆիլյանը բացահայտ սպառնում է հաշվեհարդար տեսնել ։Միայն թե անհասկանալի է ինչու ։

Փաշինյանը չէր տղաներին ուղարկել ՊՊԾ գունդը գրավելու, չէր դրդել ոստիկան սպանել, ոչ էլ Փաշինյանն է դատել ու դատավճիռ կայացրել ։

Ուրեմն Սեֆիլյանը ինչու է սպառնում , և ի՞նչ պատժի մասին է խոսքը ։

Գուցե՞ նոր հոկտեմբերի 27 են կազմակերպելու։ Հիշեցնենք,որ ըստ որոշ աղբյուրների ,հոկտեմբերի 27-ի սպանդից հետո Նաիրի Հունանյանը առաջինը հենց Սեֆիլյանին էր զանգել ։

Հեղինակ` Նարինե Ասատրյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.