Նիկոլին պետք է հեռացնենք, որ մեր երկիրն ազատվի թուրքից. փոքրիկ արցախցու ելույթը

Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 30–ին, ելույթ ունեցավ նաեւ Արցախի Հաթերք բնակավայրից եկած փոքրիկ Կոլյան։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Դիմադրություն» շարժման անդամներին ասաց, որ Կոլյան հատուկ եկել է Երեւան, որպեսզի իր ասելիքը փոխանցի մեր հայրենակիցներին։

«Ես Ղարաբաղից եմ եկել, Նիկոլին պետք է հեռացնենք, որ մեր երկիրն ազատվի թուրքից։ Թուրքն ում շունն է, որ մեր երկրները ծախի։ Մենք ինչ անենք, որ մեր հետ բերենք մեր հողը։ Մեր տղաները գնացին զոհվեցին, որ մենք ապրենք այստեղ, խաղաղ քնենք, նրանք մեր հայրենիքը պաշտպանեցին»,– ելույթում ասաց փոքրիկ Կոլյան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.