Հովհաննես Բաչկովը նվաճել է չեմպիոնի կոչումը:

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում 64 կգ կարգում հանդես եկող Հայաստանի պատվիրակ Հովհաննես Բաչկովը նվաճել է չեմպիոնի կոչումը:

Հովհաննես Բաչկովը մրցել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լունես Համրաունի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթել է 5:0 հաշվով:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցեցին, լրագրողներին, երկրպագուներին: Եվ շնորհակալ եմ ինձ: Քանի որ միայն ես գիտեմ, թե ինչ աշխատանք եմ կատարել: Ամեն հաջողություն գալիս է բուն աշխատասիրությունից»,-լրագրողների հետ զրույցում ասել է Բաչկովը:

Հովհաննես Բաչկովը Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եռակի չեմպիոնն է: Նա երրորդ հայ բռնցքամարտիկն է, որին հաջողվել է երեք անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.