Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 111 մասնակից

Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։

Տեղեկատվությունը «Հայկական ժամանակ» հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն այսօր վերսկսել են անհնազանդության ակցիաները՝ հավաքվելով Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց:

Հիշեցնենք, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց իրավիճակը լարվել էր: Հրմշտոց էր տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկանության երկու ծառայող և 2 քաղաքացի էին տեղափոխվել հիվանդանոց:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.