Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է

Ավելի տեղեկացրել էինք, այսօր  Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց  բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները փորձեցին ներխուժել Կառավարության 3-րդ շենք։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկվել 111 քաղաքացի, իսկ 3 ոստիկան տեղափոխվել են բուժհաստատություն։
Ինչպես հաղորդում են MediaNews-ի հավաստի աղբյուրները՝ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած անկարգությունների գործով Քննչական կոմիտեն ձերբակալել է Լիսկայի՝ Սուրիկ Խաչատրյանի  որդուն, Տիգրան Խաչատրյանին։
Հիշեցնենք, որ  քիչ առաջ հատնել էինք նաև Սաշիկի որդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի ձերբակալության մասին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.