Դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։
Գլխավոր դատախազությունից «Լուրերին» հաղորդել են՝ դատարանից պահանջվում է բռնագանձել Երևանում գտնվող հասարակական նշանակության 2 տարածք, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, ավտոմեքենա, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1 միլիարդ 92 միլիոն դրամ:
Բացի դրանից՝ դատախազությունը պահանջում է՝ որպես ապօրինի դրամական միջոցներ, բռնագանձել ավելի քան 477 միլիոն դրամ, ինչպես նաև 600 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի այն հոդվածը, համաձայն որի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.