«Անգամ դուք ձեր բռնած գործին չեք հավատում, անգամ դուք ձեր հայտարարած սկզբունքներին հավատարիմ չեք, դուք․․․ մնացածից ի՞նչ եք ուզում»․ Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ընդդիմության կողմից հանրահավաքին։

Ինչպես միշտ հայտարարեցին թե Հայրենիք են փրկում։
Ինչպես միշտ դրոշ վառեցին ու սկսեցին դրոշներ տնկել։

Խոստացան, որ ամեն ինչ անելու են, մնալու են փողոցում, տուն չեն գնալու ու պայքարելու են մինչև վերջ։

Հետո, պարզվեց գիշերում են մեքենաներում, էլիտա են ի վերջո․ հասկացեք․․․

Ավելի ուշ բացահայտվեց, որ Հայրենիքը առանց մազերը ֆենելու փրկելն անհնար է։

Ու սկսեցին բացահայտ ոչ միայն տուն գնալ, այլ նաև երկիրը լքել այս կամ այն պատճառներով։ Մեկը հիվանդ է, մյուսը խիստ կարևոր գործեր ունի, երրորդն էլ իր անձնական գործերով երկրից գնացել է, ԱՄՆ-ի փողոցներում է ճվճվում, իբր Հայրենիք է փրկում․․․

Անգամ դուք ձեր բռնած գործին չեք հավատում, անգամ դուք ձեր հայտարարած սկզբունքներին հավատարիմ չեք, դուք ձեր տված խոստումներն անգամ չեք կատարում․․․ մնացածից ի՞նչ եք ուզում։

Ու միշտ է այսպես եղել, իրենց անձնականը միշտ էլ վեր են դասել ընդհանուրից ու պետականից, ու նույնն էլ շարունակելու են անել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.