«Տվեք ինձ հանգիստ սուրճ խմելու հինգ րոպե եւ ես կփոխեմ աշխարհը»․ Արեւիկ Ուդումյան

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գարնանային կերպարում։

284351992_170609248660104_8033682025178284056_n(1).jpg (204 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը կրում է բաց երանգի հուդի, ջինսե տաբատ, որը համադրել է տաք ժիլետի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ «Տվեք ինձ հանգիստ սուրճ խմելու հինգ րոպե եւ ես կփոխեմ աշխարհը։ Մամաները կհասկանան», — գրել է Արեւիկը։

Արեւիկ Ուդումյանը` որդու հետ

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Արեւիկը պատկերված էր որդու՝ Ռուբենի հետ։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում գրել էր․ «Տղա երեխա, մանավանդ, երբ աշխարհը սենց խառն է ու ծուռ մանավանդ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ։

Աղջկաս հստակ գիտեմ` սովորեցնելու եմ երջանիկ լինել ու կյանքը վայելել։ Բայց տղայի դեպքում ավելի բարդ է, հաճախ ունենում եմ կասկածներ՝ դեպի ուր ուղղորդել և ինչու, և ինչքան։ Ռուբենից պահանջներս ու սպասելիքներս շատ են, միգուցե առաջինն է` դա է պատճառը։ Խճճվեցի»,- գրել էր Արեւիկը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.