Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել

Երեկ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքը չի հաջողվել փրկել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
«Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում: