ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերին

Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևում է Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության ընթացքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության կիսաեզրափակիչի մենամարտերին, ինչպես նաև Հայաստանի հավաքականի անդամների մրցելույթներին տրիբունայից հետևում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տրիբունայից աջակցեց Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Բազեյանին և Հովհաննես Բաչկովին: Մենամարտերին ներկա էին նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որդին՝ Աշոտ Փաշինյանը և դուստրը՝ Արփի Փաշինյանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկ:

Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.