Հեղափոխության օրերին ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ մեր շարքերում շահախնդիր մարդիկ կան։ Միևնույն է. ձեր հետ ,թե առանց ձեզ` կառուցելու ենք մեր ապագան. Արսեն Մինասյան

«Անշահախնդիր, թե՞ շահ ունենալու ակնկալիքով».

Չորս տարի առաջ,շարժման մասնակիցներիս մտքով անգամ չէր անցնում,որ մերժելով երկրիս միջի չարիքի մետաստազներին՝ լավ ապագա կառուցելու նպատակով,պիտի մեր պայքարակիցներիս շարքերում մարդկանց մի խումբ լիներ,որոնք մեզ միացան ոչ անշահախնդիր նպատակներով…

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արսեն Մինասյանը

«Անուններ չեմ հնչեցնելու,քանզի անքուն գիշերներ ենք անցկացրել միմյանց հետ,ասֆալտների վրա նստած մի կտոր հաց ու ջուր ենք կիսել,բոլոր գործերը մի կողմ թողած,ոմանց հետ անգամ ժամերով տեսազանգեր ենք կազմակերպել՝ մարզ+քաղաք+սփյուռք ձևաչափով,բոլորիս աչքերը կարծես փայլում էին հպարտությունից,որ կարողացանք վերջապես երկրիս կործանման թափանիվը կանգնեցնել և ճիշտ ուղղությամբ ուղղել և շարժվել առաջ,բայց արի ու տես գտնվեցին մարդիկ,ովքեր ի սկզբանե այլ նպատակներ էին հետապնդում այս ամենից,և դա այլևս նկատվում է նրանց վարքագծից,գրառումներից,բանբասանքներից,չարությունից,դժգոհություններից ….

Առիթը բաց չեն թողնում հարվածելու «վիրավոր ու դեռ չսպիացած բաց վերքերին»,աղաղակելով, թե բա արժանի մարդկանց չգնահատեցիք ու մի կարգին պաշտոնի չնշանակեցիք՝ առերևույթ իրենց նկատի ունենալով, թե բա` «գնացեք ձեր եփած բորշչը կերեք»։

Հ.Գ. Հավատացեք,ցավով եմ գրում այս տողերը,բայց գիտակցում եմ,որ սա էլ կանցնի։ Կյանք է, մաղոցի վրա կմնան «առողջ ու խոշոր քարերը»,մնացյալը մանր ավազի հատիկների պես կմաղվեն, կլուծվեն հոսող ջրի հետ և երևի թե կգտնեն իրենց հանգստությունը, և կհանգրվանեն իրենց իսկ ներքնաշխարհում «եռացող լավայի միջավայրում».

Հ.Գ. Հորս արև, լավ եղեք։

Միևնույնն է, կառուցելու ենք մեր ցանկալի ապագան՝ ձեր հետ, թե առանց ձեզ …»,- գրել է Մինասյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.