«Սա պատասխանատվությունից խուսափելու, իսկ ժողովրդական լեզվով ասած «թռնելու» դասական օրինակ է». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արթուր Վանեցյանի երկիրը լքելու մասին լուրին։

Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է

Փառք Աստծո, Հայաստանում այսօր առողջապահության ոլորտը բավականաչափ զարգացած է, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրի քաղաքացիներին:

Հետևաբար էժան են պատասխանատվութունից խուսափող ընդդիմադիր գործիչների այն պարզաբանումները, թե իբր մեկնում են արտերկրում բուժում ստանալու համար:

Արձանագրենք, որ մեկ ամսից ավել շարունակ քաղաքացիներն փողոց դուրս գալու կոչ անող Վանեցյանն այսօր Հայաստանում չէ:

Սա պատասխանատվությունից խուսափելու, իսկ ժողովրդական լեզվով ասած «թռնելու» դասական օրինակ է, ինչը զարմանալի զուգադիպությամբ վերջին օրերին նկատվում է «փրկիչների» մոտ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.