«Հայաստանը հեռվից սիրելու ու փրկելու երկիր է.․․»․ Շուշան Պետրոսյան

Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Երևանի կենտրոնում իրենց «էլիտա» հռչակած փրկիչները զբաղված են Արցախ փրկելով՝ անհարմարություն պատճառելով Արցախի համար իրոք մտահոգ ու իրենցից ավելի շատ բան անող ՀՀ մյուս քաղաքացիներին։ Սակայն պարզվում է, որ փրկիչները միայն Երևանի կենտրոնում ակցիաներ անելով չեն բավարարվում, այլ նաև գործի են դրել արտերկրում գտնվող իրենց ծանր հրետանին ու ակցիաներ են իրականացնում նաև այլ երկրներում։

Նման ակցիա իրականացնողներից մեկն էլ լավ երգչուհի, սակայն քաղաքական գործիչ այդպես էլ չդարձած Շուշան Պետրոսյանն էր, ով երեկ մենակով ակցիա էր իրականացնում Նյու Յորքում՝ գոռգոռալով ման գալով ամերիկյան փողոցներով։ Ստացվում է, որ Արցախը կարելի է փրկել ցանկացած վայրից՝ բացի բուն Արցախից։

Հայրենասիրության սանդղակն այնքան է իջեցվել, որ Արցախի դրոշ փակցնելը կամ էլ «Նիկոլ դավաճան» գոռալը մի քանիսի համար դարձել են հայրենասիրության ցուցիչ՝ մոռանալով, որ այդ նույն անձինք տարիներ շարունակ աչք են փակել կամ էլ անմիջական մասնակությունն են ունեցել Արցախը թուլացնելու, պարտության տանելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացին՝ թալանելով հնարավոր եղածը։

Դե ինչ, ինչպես Իշխան Սաղաթելյանն էր ասում, Շուշան Պետրոսյանի պարագայում ևս կարող ենք արձանագրել, որ դրված խնդիրը լուծվեց՝ ապահովելով շոուտիկ ներկայացում ու դառնալով համացանցի օրվա թեմա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.